ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի՛ քաղաքացիներ
Ուրախ ենք ողջունելու Ձեզ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում։
Մենք փորձելու ենք մատչելի դարձնել մեր կայքէջը և այդ կերպ հասարակության համար հնարավորություն ստեղծել արագ ծանոթանալու քննչական կոմիտեի գործառույթների, լիազորությունների, հանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և քննչական կոմիտեի ընդհանուր գործունեության մասին։
Մեր պաշտոնական կայքէջում կարող եք ծանոթանալ ոչ միայն ամենօրյա նորություններին, այլև գտնել մինչդատական վարույթում դատավարության կողմերի, մասնակիցների իրավունքների ու պարտականությունների մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը։
Հարգելի՛ բարեկամներ
ԱՀ քննչական կոմիտեն օրենքով սահմանված կարգով կոչված է քննություն իրականացնելու կոնկրետ քրեական գործերով` իրավահավասարության և օրինականության ապահովման խստիվ պահպանմամբ։
Այս կայքէջի միջոցով դուք կարող եք ներկայացնել Ձեր դիմում-բողոքներն ու առաջարկությունը և ստանալ հուզող հարցերի սպառիչ պատասխաններ։
Համոզված ենք, որ այս կայքէջը ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքացիների համար կդառնա քննչական կոմիտեի գործունեության լուսաբանման լավագույն և հավաստի տեղեկատվական միջոց։
Ակնկալում ենք արդյունավետ փոխգործակցություն։
Իգոր Գրիգորյան
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ