ՀայերենEnglishРусский




ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՐԵԼ Է ԱՅՆ, ԱՅԼԵՎ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒՑ 04-05-2020

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ մայրաքաղաքի 1990թ ծնված բնակիչը, 2020թ-ի մարտի 9-ից` 1 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2020թ-ի ապրիլի 12-ին, ժամը 18:30-ի սահմաններում վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենան, իսկ հայտնաբերվելուց՝  հրաժարվել անցնել սթափության վիճակի ...
 
 

 

ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է 30-04-2020

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ սույն թվականի ապրիլի 2-ին ժամը 17-ի սահմաններում մայրաքաղաքի 1993թ ծնված բնակիչը, անձնական գործածման համար, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող՝ 31.746 գրամ ընդհանուր քաշով թվով 15 հատ թղթե փաթեթներում առկա «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ... 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ 29-04-2020

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում սույն թվականի ապրիլի 28-ին վարույթ է ընդունվել, 2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ՝  մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների շարքին դասվող  համապատասխան հոդվածներով հարուցված ևս երեք ...

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 29-04-2020

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝   2020թ. մարտի 31-ին ժամը 23-ի սահմաններում ԱՀ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված ընտրատեղամասի դիմաց, նույն շրջանի Կովսական և Մուշ համայնքների թվով ութ բնակիչների միջև վիճաբանության ու իրար նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ՝ ...

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՎՆԱՍԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ 28-04-2020

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում  քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020թ-ի հունվար ամսվա կեսերին, Ասկերան քաղաքի 1977թ ծնված բնակիչը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ապամոնտաժել է ...