ՀայերենEnglishРусский




ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ 03-04-2020

 2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ, ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ ...

ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ ԷԱԿԱՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 27-03-2020

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի 3-րդ քննչական բաժնում վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱՀ Քաշաթաղի շրջանի 1985թ ծնված բնակիչը, 2018-2019թթ. ժամանակաընթացքում կազմել է կեղծ մրցույթային հանձնաժողովի արձանագրություններ և համայնքի ղեկավարի որոշումներ, ինչի արդյունքում նույն շրջանի Գանձա համայնքի տարածքի  առաջին անգամ՝ 2 հա տրամադրել է ընկերություններից մեկին, իսկ ...

Իրազեկում 27-03-2020

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Կառավարության «ԱՀ ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին»  2020թ մարտի 26-ի համապատասխան որոշման պահանջներով,  ԱՀ-ում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ԱՀ քննչական կոմիտեն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների,  հարցումների,  բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար(առցանց) գործունեության իրականացմանը։

Հորդորում ենք ԱՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ qnnchakankomite@gmail.com Էլեկտրոնային փոստի միջոցով։
    Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 047979006  հեռախոսահամարով:

 

 

ՎՐԱԵՐԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԵՏԻՈՏՆԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է 26-03-2020

    Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի I-ին քննչական բաժնում   նախաքննությունն ավարտվել և հսկող դատախազին է ուղարկվել 1977թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչի կողմից, 2019թ.  նոյեմբերի 17-ին, ժամը 22։30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոնց փողոցի թիվ 16 հասցեում գտնվող ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի դիմացի ճանապարահատվածում  «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարմամբ,  1963թ ծնված մայրաքաղաքի բնակչին վրաերթի ենթարկելու ...

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է 25-03-2020

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի I-ին քննչական բաժնում   նախաքննությունն ավարտվել և հսկող դատախազին է ուղարկվել 1988թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչուհու կողմից, 2015 և 2019թթ...