ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԱԿՆՀԱՅՏ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԷՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ

11-03-2020


Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի 3-րդ քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործը, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու համար։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի 1988թ ծնված քաղաքացին շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը զգալի չափերով գաղտնի հափշտակելու նպատակով, գիտակցելով, որ 2007 և 2008թ ծնված անչափահասները քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին չեն հասել, իր անձնական պարտքերը մարելու նպատակով, համոզելու եղանակով նրանց մոտ ցանկություն է առաջացրել Շուշիի շրջանի Եղծահող համայնքի կրպակից գողություններ կատարել, ինչի արդյունքում վերջիններս 2020թ. հունվարի 21-ին. 22-ին և 25-ին ժամը 19:00-ի սահմաններում պատուհանով` ապակին հանելու եղանակով, ապօրինի մուտք են գործել նշված կրպակ, որտեղից գաղտնի հափշտակել են սննդամթերք և 120.000 դրամ կանխիկ գումար, ինչն էլ հետագայում փոխանցել են մեղադրյալին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։