Նորություններ / Լրահոս /
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
25-05-2023
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: