25-05-2023
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. ապրիլի 28-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից՝ ազգային ռասայական, կրոնական ատելության և մոլեռանդության շարժառիթներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու և ուրիշի գույքը վնասելու ուղղակի դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից նույն համայնքի վարչական տարածքում գտնվող «Կանալին տակ» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող նույն համայնքի թվով 10 բնակչի և տրակտորի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և 33, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է: