ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

14-01-2020


Սույն թվականի հունվարի 14-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի  տարածքային քննչական վարչության 1-ին քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործը՝ սույն թվականի հունվարի 13-ին ժամը 05:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի 1984թ. ծնված բնակչի վարմամբ «BYD» մակնիշի  տաքսի ծառայություններից մեկի ավտոմեքենայով մայրաքաղաքի Ստեփգէս փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված խանութի դիմացի ճանապարհահատվածում, Ստեփանակերտ քաղաքի 1954թ. ծնված բնակչին վրաերթի ենթարկելու և դրա հետևանքով ստացած  մարմնական վնասվածքներից   վերջինիս մահվան փաստի առթիվ։

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ավտոմեքենա  կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ, որակող հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Նշանակված են մի շարք փորձաքննություններ։ 

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ պատահարի պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ։