ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

22-05-2023


ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2023թ. մարտի 17-ին և ապրիլի 15-ին շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի 1988թ. բնակչի անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից վերջինիս «Vivarobet.am» բուքմեյքերական ընկերության կայքէջի խաղային հաշվին գումարներ փոխանցելու և խաղարկելու միջոցով զգալի չափերի հասնող, ընդհանուր՝ 51.100 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին  մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: