ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22-05-2023


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի  քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ասկերանի շրջանի համայնքներից մեկի 1951թ. ծնված բնակչի կողմից 2023թ. մայիսի 04-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում իր համար ակնհայտ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

 Սույն քրեական գործով 1951թ. ծնված բնակիչը ԱՀ քրեական օրենսգրքի 33-140-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: