ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

19-05-2023


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի  քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի 1980թ. ծնված բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, գումարը հետ վերադարձնելու կեղծ խոստում տալով Ստեփանակերտ քաղաքի 1952թ. ծնված բնակչուհուց 700.000 ՀՀ դրամ գումար 2 անգամ՝ հավասար մասերով ստանալու և խաբեությամբ հափշտակելով վերջինիս խոշոր չափերի հասնող՝ 1.400.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: