ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

18-05-2023


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն՝ ըստ մեղադրանքի ԱՀ  Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի 1962թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ գողություն պահեստարան ապօրինի մուտք գործելով որակող հատկանիշով և 183-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով որակող հատկանիշով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: