Նորություններ / Լրահոս /
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
15-05-2023
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով 2023թ. ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր մերձավոր ազգական Ռ.Զ.-ի ննջասենյակից 840.000 ՀՀ դրամ և 5000 ՌԴ ռուբլի գաղտնի հափշտակելու և վերջինիս խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: