ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

06-01-2020


Սույն թվականի հունվարի 1-ին հաղորդագրություն էինք տարածել,  նույն օրը  ժամը 12-ի սահմաններում Մարտունու շրջանում կատարված սպանության կասկածանքով Մարտունու շրջանի 1982թ ծնված բնակչին ձերբակալելու վերաբերյալ։  

Քրեական գործի շրջանակներում, վերոնշյալ սպանության կատարման կասկածանքով ձերբակալված անձնավորությանը, սույն թվականի հունվարի 3-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու՝  սպանության կատարման համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։