ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ.

01-01-2020


2020թ. հունվարի 01-ին ժամը 12-ի սահմաններում Մարտունու շրջանի 1982թ ծնված բնակիչը իրենց տնից վերցնելով մոր անվամբ հաշվառված «Տոզ» մոդելի 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանը, ներկայացել է նույն շրջանի բնակչի տան բակ, որտեղ գտնվող  1977թ ծնված նույն շրջանի բնակչին անհայտ շարժառիթով, դիտավորյալ, ապօրինաբար  կյանքից զրկելու նպատակով մեկ կրակոց է արձակել վերջինիս կրծքավանդակին, ինչից ստացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից վերջինս  տեղում մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր  գործերով քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը։  

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝  ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու՝  սպանության կատարման համար,  որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ 

Սպանության կատարման կասկածանքով Մարտունու շրջանի 1982թ ծնված բնակիչը ձերբակալված  է։

Քրեական գործի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ։   Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի  պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ։  

Նախաքննությունը շարունակվում է։