ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀՐԴԵՀ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԵԼՔՈՎ

13-03-2023


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 11-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի 1961թ. ծնված Վահան Սահակի Ղազարյանի կողմից բնակեցված տանը հրդեհ բռնկվելու արդյունքում վերջինիս այրվելու և տեղում մահանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: