Նորություններ / Պաշտոնական /
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
31-01-2023
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքով, ԼՂՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով, ինչպես նաև հիմք ընդունելով միջազգային և ներպետական համապատասխան իրավական ակտերը, 2022թ. ընթացքում աշխատանքներ է իրականացրել օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն իրագործելու, ինչպես նաև մարդու՝ օրինական շահերի, հիմնարար իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ:
/uploads/images/Տարեկան հաղորդում.pdf