ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

05-01-2023


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, նույն շրջանի Ճարտար քաղաքի 1968թ ծնված, նախկինում գողության կատարման համար ազատազրկման դատապարտված և ներկայումս փորձաշրջանում գտնվող Հ.Ս-ի կողմից 2023թ հունվարի 1-ին շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով Ճարտար քաղաքի բնակչուհի Ժենյա Տոնյանին պատկանող բնակարան ապօրինի մուտք գործելու և զգալի չափերի գումար գաղտնի հափշտակելու հանցադեպով, ապացույցների բավարար համակցությամբ Հ.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել  ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

     Հ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
     Նախաքննությունը շարունակվում է:
 
     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը          համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: