ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

04-01-2023


2023թ. հունվարի 2-ին տեղեկատվություն էինք տարածել Արարատ Օսիպյանի սպանության  կասկածանքով 1964թ ծնված Կ.Ձ.-ին ձերբակալելու մասին։

Ապացույցների բավարար համակցությամբ սույն թվականի հունվարի 3-ին Կ.Ձ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցագործության համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: