ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

02-01-2023


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. հունվարի 01-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում տանտեր՝ 1968թ ծնված Արարատ Օսիպյանի և նրան հյուրընկալված՝ 1964թ ծնված Կ.Ծ-ի միջև առաջացած վիճաբանության ընթացքում վերջինիս կողմից Արարատ Օսիպյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ձեռքերով և տանը գտնվող փայտյա աթոռներով գլխին հարվածելու և դրա հետևանքով վերջինիս մահվան դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նույն օրն իսկ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցագործության կասկածանքով Կ.Ծ.-ն ձերբակալվել է։

Կատարվում են անհետաձելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: