08-12-2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ասկերանի շրջանի համայնքներից մեկի դպրոցի տնօրենի կողմից 2012թ. սեպտեմբեր ամսից մինչև 2020թ. հուլիս ամիսը ներառյալ Ս.Գ.-ի աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին իմանալու պարագայում, ծառայողական պարտականությունները չկատարելով՝ աշխատանքային պայմանագիրը չլուծարելու, աշխատավարձի հաշվարկային պայմանագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և Ս.Գ-ի անվամբ 4.125.439 ՀՀ դրամ գումար հաշվարկելու ու 3.287.776 ՀՀ դրամ գումարը վճարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։