ՀայերենEnglishРусский
ՔԿ ղեկավարություն / Քննչական կոմիտեի նախագահ / Ուղերձներ /

ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30-12-2019


    

Սիրելի հայրենակիցներ.

Քննչական կոմիտեի անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:      

Չնայած Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության մեկ տարին դեռևս չի բոլորել, սակայն մեզ հաջողվել է իրականացնել կազմակերպաիրավական համալիր աշխատանքների ընթացակարգ, որոնք միտված են ԱՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետությունը առավելագույնս ապահովելուն, հանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման, արդար ու անկողմնակալ քննության իրականացմանը։ 

Սիրելի բարեկամներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: Շնորհավորում եմ մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամներին, սահմանագծում կանգնած մեր փառապանծ բանակի զինվորներին և նրանց հարազատներին, ազգիս մաղթում եմ միասնականություն և նորանոր հաղթանակներ։

Թող մեր երկրում խաղաղություն տիրի, իսկ 2020 թվականը լինի օրենքի գերակայության, նորարարությունների, բերքառատության և Արցախի շենացման տարի։