ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

Օբյեկտիվ եվ բազմակողմանի քննությունը հանցագործությունների կանխարգելման եվ օրինականության ապահովման նախապայման. ԱՀ քննչական կոմիտեի նախագահի անդրանիկ խորհրդակցությունը

16-09-2019


    Սույն թվականի օգոստոսի 31-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց քննչական կոմիտեի անձնակազմի հետ։

  Հաշվի առնելով, որ սույն խորհրդակցությունն առաջինն է ԱՀ քննչական կոմիտեի կազմավորման  պահից, ուստի այն ավելի շատ ճանաչողական բնույթ էր կրում։

  ՔԿ նախագահի հանձնարարականները հիմնականում ուղղված էին նախաքննության որակի կատարելագործման,  բազմակողմանի և օբյեկտիվ  քննության ապահովման, քննչական կոմիտեի անձնակազմի  աշխատանքային և կատարողական  կարգապահության բարձրացման առանցքային հարցերին։

  ՔԿ նախագահը հատուկ կարևորեց նաև կոմիտեի և իրավապահ մյուս կառույցների միջև համագործակցությունը որակական նոր հարթություն տեղափոխելու հրամայականը` հակաօրինական արարքների կանխարգելման  և հանցավորության դեմ պայքարի հայեցակարգում։