06-12-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Դ.Վ.-ի կողմից Ստեփանակերտ քաղաքի Վ. Մեհրաբյան փողոցի առանձնատներից մեկի բակում Գ.Ա.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով, պահելու և կրելու թույլտվությամբ իրեն պատկանող ատրճանակով 2 կրակոց դեպի օդ արձակելու, դրանով իսկ դիտավորյալ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: