05-12-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն՝ ըստ մեղադրանքի 1988թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2022թ հունիսի 17-ին ոչ սթափ վիճակում, դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու նպատակով, իր տիրապետման տակ գտնվող ավտոմեքենայով ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու և արդյունքում պետությանը 1.065.500 ՀՀ դրամ գումարի՝ խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: