ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ

23-11-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ոչ առևտրային կազմակերպության պատասխանատու անձի կողմից 2008թ-ից մինչև 2021թ-ն ընկած ժամանակահատվածում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպության հաշվեկշռում հաշվառված 3.714.340 ՀՀ դրամ գումարի տարբեր ապրանքներ առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ այլ անձանց տրամադրելու և կազմակերպությանը նշված գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
    Նախաքննությունը շարունակվում է։

 
    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։