Նորություններ / Լրահոս /
ԹՄՐԱՄԻՋՈՑ՝ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ
16-11-2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել Մարտունի քաղաքի 1977թ ծնված բնակիչ Ն.Պ.-ի կողմից Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի մոտակայքում թվով 37 հատ «Կանեփ» տեսակի բույս ցանելու և աճեցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։