ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

14-11-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում վարույթ է ընդունվել սույն թվականի հոկտեմբերի 13-ին անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու դիտավորությամբ, քարտային հաշվին փոխանցելու միջոցով Ա.Ա.-ի անվամբ բանկում բացված քարտային հաշվից 150.000 դրամի չափով գումար ոմն Մ.Ա-ի անձնական տվյալներով բացված քարտային հաշվին փոխանցելու և հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։