ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԿԱՌՈՒՑՈՒՄԸ՝ ԱՊՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԽՈՍՈՒՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ. ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ

12-11-2022


Սույն թվականի նոյեմբերի 11-ին Ասկերան քաղաքում տեղի ունեցավ  ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի քննչական բաժնի նոր շենքի հանդիսավոր բացման արարողակարգը։ Այն կառուցվել է արագ հավաքովի թեթև կոնստրուկցիաներով։ Շենքը տեղակայված է Ասկերան քաղաքի Ն.Ստեփանյան 12Դ հասցեում։ Քննիչների համար ստեղծված աշխատանքային պայմաններին ծանոթանալու էին եկել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ներքին գործերի նախարարն, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը, շրջանի իրավապահ կառույցների պատասխանատուները։ Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը տարածքային քննչական վարչության Ասկերանի քննչական բաժնի քննիչներին շնորհավորելով հարմարավետ պայմաններում ծառայողական գործունեության իրականացման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ այսուհետ նրանք ավելի պատասխանատվությամբ և օրենքի խստագույն պահպանմամբ կիրականացնեն արդարադատության առաջամարտիկի իրենց գործառույթները՝ ապահովվելով նախաքննության առավելագույն օբյեկտիվություն և դատավարության կողմերի իրավունքների անշեղ ապահովում։

Նման կառույցների առկայությունը առաջին հերթին միտված է վերահաստատելու Արցախ աշխարհում արարելու և ապրելու մեր անկոտրում կամքը։ Սա է մեր հայրենիքը և բոլորս պարտավոր ենք լծվել պետականաշինության ամրապնդման գործին, նշեց ԱՀ քննչական կոմիտեի նախագահը։