ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑ

11-11-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում՝ վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի  բնակիչ Վ.Մ.-ի կողմից, Ասկերանի շրջանի համայնքներից մեկի իր հայրական տան բակում խոշոր չափերի հասնող թվով 30 հատ «Կանեփ» տեսակի բույս ցանելու և աճեցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։