ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

09-11-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ոչ առևտրային կազմակերպության միության նախագահի կողմից 2020թ-ից մինչև 2021թ-ն ընկած ժամանակահատվածում, նշված կազմակերպության շահերին հակառակ՝ իր կամ ուրիշ անձանց օգտին իր կարգադրիչ լիազորությունների օգտագործմամբ, առանց կազմակերպության խորհրդի որոշման և կանոնադրությամբ չնախատեսված նպատակներով, կազմակերպության ֆինանսական միջոցները օգտագործելու և կազմակերպության օրինական շահերին 606.000ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

       Նախաքննությունը շարունակվում է։
 
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։