ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԵԼՔՈՎ

07-11-2022


Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ահազանգով դեպքի վայր մեկնած ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը պարզել է, որ  2022թ. նոյեմբերի 07-ին ժամը՝ 11:05-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ 1997թ. ծնված Ա.Ա.-ն վարելով <> մակնիշի ավտոմեքենան Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կորցրել է ղեկակառավարումը դուրս եկել ճանապարհից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ նրա ուղևոր՝ Ասկերանի շրջանի բնակիչ,  1957թ ծնված Հ.Ա.-ն մահացել է:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում նախապաստրաստվում են նյութեր։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: