ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

03-11-2022


ԱՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն՝ ըստ մեղադրանքի 1990թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելը, որը կատարվել է խոշոր չափերով, 1997թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով՝  առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ձեռք բերելը և փոխադրելը, որը կատարվել է  խոշոր չափերով և 1998թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ձեռք բերելը և փոխադրելը, որը կատարվել է  խոշոր չափերով որակող հատկանիշով :

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: