Նորություններ / Լրահոս /
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
21-10-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1970թ. ծնված Ա.Կ-ի կողմից նույն քաղաքի բնակչին անհատույց՝ ենթադրյալ թմրամիջոցին նմանվող 0.24 գրամ բուսական զանգված, ինչպես նաև նմանատիպ զանգվածի պարունակությամբ ծխախոտի կիսատ գլանակ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

