ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՊԱՀՈՑԸ ՍՂՈՑՈՎ ԿՏՐԵԼՈՒ ԵՎ ՊՈԿԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՒՄԱՐ

17-10-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 02:50-ից մինչև 03:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի (անձանց) կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի համայնքապետարանի առաջին հարկում գտնվող, «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը սղոցի գործադրմամբ կտրել-պոկելու եղանակով, առանձնապես խոշոր չափերի հասնող 7.951.000 ՀՀ դրամ գումար գաղտնի  հափշտակելու դեպքի առթիվ  ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: