ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ՝ Ե ՛Վ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ, Ե ՛Վ ՇՈՐԹՈՒՄ

12-10-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի՝  Ստեփանակերտ քաղաքի 1986թ ծնված բնակչի, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ երկու առանձին հանցադրվագներով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով հափշտակության՝ որպես խարդախություն, ինչպես նաև, ըստ մեղադրանքի՝  Ստեփանակերտ քաղաքի 2000թ ծնված բնակչուհու, նախատեսված՝ ԱՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝  անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ուրիշի գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու գործողություններ կատարելու պահանջի՝ որպես շորթում, կատարելու  համար։

 
     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: