ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐ

11-10-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 1970թ. ծնված  Ա.Հ-ի և 1968թ. ծնված Հ.Ա-ի կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, 2022թ. օգոստոսի 24-ին ԱՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի հողամասերից մեկում տեղակայված Յ.Հ.-ին պատկանող 1.600.000 ՀՀ դրամ արժողությամբ և նույն շրջանի Եղծահող համայնքի վարչական շրջանի հարակից տեղանքից «Արցախէներգո» ՓԲԸ պատկանող 1.250.000 ՀՀ դրամ արժողությամբ էլեկտրական ենթակայանները կազմաքանդելու միջոցով գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործերը։

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

 

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: