10-10-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ, ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը, մեղադրանքով, որպես մեղադրյալ է ներգրավվել «Արցախգազ» ՓԲԸ աշխատող, Ստեփանակերտ քաղաքի 1965թ. ծնված բնակիչը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: