Նորություններ / Լրահոս /
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
06-10-2022
Սույն թվականի հոկտեմբերի 5–ին ժամը 13 անց 30-ի սահմաններում Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։