04-10-2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2022թ. ապրիլ ամսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի հանգուցյալ բնակչի առանձնատան մետաղյա դուռը մեխանիկական ներգործությամբ բացելու եղանակով առանձնատուն ապօրինի մուտք գործելու և խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 926.895 դրամ գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը։
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: