Նորություններ / Լրահոս /
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
26-09-2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ հուլիս-օգոստոս ամիսներին ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի բնակչի կողմից նույն համայնքի վարչական տարածքից թվով 67 հատ տարբեր տեսակի ծառեր ապօրինի հատելու և Ննգի համայնքին խոշոր չափերի՝ 612.189 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ԱՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: