ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

12-09-2022


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի   սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր-շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: