ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

12-09-2022


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել  Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով 2021թ. սեպտեմբերի 16-ին և 18-ին նույն քաղաքի 1975թ. ծնված բնակչից ցածր գներով շինանյութ գնելու ու կարճ ժամկետում գումարը հետ վերադարձնելու կեղծ խոստումներ տալով վստահությունը չարաշահելու  և 1.000.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: