ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ

07-09-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել մայրաքաղաքի 2008թ.ծնված անչափահաս և 2001թ.ծնված բնակիչների կողմից  2022թ օգոստոսի 6-ին նախնական համաձայնությամբ, խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, Ստեփանակերտ քաղաքի Այվազովսկի փողոցում կայանված մայրաքաղաքի բնակչին պատկանող Գազել ավտոմեքենայից զգալի չափերի գումար գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ  ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: