ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ԻՐԵՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

06-09-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի բնակչուհու կողմից 2022թ հունվարից մինչև նույն թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկություններից մեկում որպես գործակատար աշխատելու ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, խոշոր չափերի հասնող՝ 932.000 ՀՀ դրամ գումարին համարժեք պարենային և տնտեսական տարբեր տեսակի ապրանքներ հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: