ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

01-09-2022


ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի  քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն՝ ըստ մեղադրանքի ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1974թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը և պահելը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: