26-08-2022
2022թ. օգոստոսի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի վարչական տարածքի «Խաներ» կոչվող տեղամասում գտնվող նույն շրջանի Թաղավարդ համայնքի 1983թ. ծնված Կ.Բ.-ի կողմից վարձակալած անասնաֆերմայի շենքում հայտնաբերվել է վերջինիս դին՝ կախված վիճակում:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ քննչական խումբը:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: