ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

24-08-2022


ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. օգոստոսի 04-ին Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցում նույն քաղաքի 1966թ. ծնված և 1986թ. ծնված բնակիչների միջև ծագած վիճաբանության ժամանակ Ստեփանակերտ քաղաքի 1970թ. ծնված բնակչի կողմից մեկ անգամ դիտավորյալ 1966թ. ծնված բնակչի դեմքին հարվածելու, վերջինիս գետնին ընկնելու արդյունքում մարմնական վնասվածքներ ստանալու և բուժհաստատություն տեղափոխվելուց հետո գիտակցության չգալով՝ ս.թ. օգոստոսի 11-ին մահանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: