ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

19-08-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում  վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2022թ օգոստոսի 07-ին շահադիտական  դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի 1998թ. ծնված բնակչի քարտային հաշվից պարբերաբար` ընդհանուր 347.822 ՀՀ դրամի չափով գումար «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության կայքէջի խաղային հաշվին փոխանցելու, խաղադրույքներ կատարելու և կանխիկացման եղանակով հափշտակելու, արդյունքում վերջինիս զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: