ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀՐԿԻԶՈՒՄ

17-08-2022


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի /անձանց/ կողմից 2022թ. հուլիսի  04-ին ԱՀ Մարտունու շրջանի Վարանդա համայնքի վարչական տարածքում գտնվող Մարտունի քաղաքի բնակչի կողմից մշակվող ցորենի դաշտը դիտավորությամբ հրկիզելու և վերջինիս զգալի չափերի  գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

       

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: