ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՀԱՐ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԵԼՔՈՎ

15-08-2022


ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության  Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. օգոստոսի 14-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի 1987թ. ծնված Զ.Գ.-ի վարմամբ «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի և ԱՀ Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի 1987թ. ծնված Ի.Գ.-.-ի վարմամբ «Մերսեդերս Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ուղևոր՝ 2000թ. ծնված Դ.Խ.-ի մահվան, իսկ վարորդ՝ Զ․Գ.-ի և  ուղևորներ՝ 1993թ. ծնված Ա.Գ.-ի, 1984թ. ծնված Ա.Գ.-ի , ինչպես նաև <<Մերսեդերս Սպրինտեր>> մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1998թ. ծնված Է.Մ-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ ՏՔՎ  Ասկերանի շրջանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: